Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատ ցեմենտ»-ի տնօրենի հետ կապվել չստացվեց, բայց ցանկանում եմ հանդիպել». Հայկ Սարգսյան

Ապրիլ 16,2019 17:32

«Խոսակցություններ կան, թե որոշ պատգամավորներ գաղտնի կամ անձնական նպատակներով հանդիպումներ են ունեցել ցեմենտ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ եւ անձնական շահագրգռվածություն ունեն ցեմենտի գնի հետ կապված»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա պարզաբանեց, որ երեկ իր աշխատասենյակում հանդիպել է հայաստանյան ցեմենտ արտադրող երեք գործարաններից երկուսի սեփականատերերի հետ եւ լսել նրանց մտահոգությունները:

Հիշեցնենք՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է օրենքի նախագիծ, որն առաջարկում է իրանական ցեմենտի ամեն տոննայի համար 22 000 դրամ պետական տուրք սահմանել՝ տեղական արտադրողներին այս կերպ պաշտպանելու համար:

«Բոլորին պետք է լսել: Զանգել եմ նաեւ Սեդրակ Առուստամյանին՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն եւ «Արարատ ցեմենտ»-ի տնօրենների խորհրդի նախագահին: Կապ չստացվեց հաստատել, բայց ցանկություն ունեմ հանդիպելու: Այստեղ որեւէ շահադիտական եւ անձնական ցանկություն չկա: Միակ ցանկությունն է՝ հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունեն ցեմենտ արտադրողները»,-վստահեցրեց Հայկ Սարգսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930