Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային համագործակցության վերաբերյալ

Ապրիլ 16,2019 17:26

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»: Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի և Իրանի սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը ճիշտ սահմանելու համար: Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջ կողմերի միջև հաստատվեց համագործակցություն և փոխադարձ օժանդակություն, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց արդյունավետ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև ավելի ամրապնդվեց գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման առումով: Երկկողմ առևտրաշրջանառության աշխուժացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ` ուղղված մաքսատուրքերից, հարկերից և վճարներից խուսափելու դեմ պայքարին:

Այցի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆահրադ Դեջբասանդի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես՝ դիտարկվել են ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների ավելացման, ՄԱԶԾ-ի աջակցությամբ Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման վերաբերյալ հարցեր:  Անդրադարձ է եղել նաև ՄԱԶԾ-ի և ՀՀ ՊԵԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում կքննարկվեն միջսահմանային մաքսային ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանը Իրանի միջոցով՝ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Չինաստանի և Հնդկաստանի շուկաների համար տարանցիկ և առևտրային միջանցք դարձնելու համար անհրաժեշտ գերակա միջոցառումների հետ կապված հարցեր:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930