Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տրանսգենդերին կտրտել, քառատելու կոչերի արդյունքը. Մարուքյանը զգուշացնում է, որ ԵԽԽՎ-ում բանաձեւ են բերել՝ Հայաստանը հավասարեցնելով Ադրբեջանի հետ

Ապրիլ 16,2019 17:00

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ եթե հիշեք ինչ է ասել Էդմոն Մարուքյանը մեկ տարի առաջ, ամեն ինչ պարզ կլինի, պատասխանեց. «Ես հիշում եմ մեկ տարի առաջ, 5 տարի առաջ, 6 ամիս առաջ ինչ եմ ասել, տեր եմ եւ հպարտանում եմ իմ բոլոր ասածների համար: Ես եղել եմ այն մարդկանցից մեկը, ով փորձել է ամեն ինչ անել, որ արյունահեղություն այս երկրում չլինի, ովքեր են դա գնահատում, ովքեր չեն գնահատում՝ դա չի արվել, որ որեւէ մեկը ինձ այսօր ասի՝ վայ, ապրես դու: Բոլոր կողմերի խոհեմության արդյունքում բոլորիս ջանքերով ՀՀ-ում տեղի է ունեցել խաղաղ, ոչ բռնի հեղափոխություն: Ես որեւէ  խնդիր չունեմ իմ՝ մեկ տարի առաջ արած հայտարարության հետ առերեսվելու»:

Մարուքյանը նաեւ հայտարարեց, որ ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ ասվում է, որ Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների եւ տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարում կա. «Այնտեղ դոմինանտ հատված կա Հայաստանի մասին, որը խորհրդարանից հետո դրսում, ներսում, մամուլում տեղի ունեցած քննարկումների արդյունք է»:

Նա ասաց, որ հիմա Հայաստանի առաջ խնդիր է դրվել նաեւ այն պատճառով, որ ԶԼՄ-ները ակտիվորեն այդ թեման լուսաբանել են. «Եթե այդ բանաձեւը ընդունվի, Հայաստանը դրա մեջ դատապարտվող երկրներից է: Ավելին ասեմ՝ նույն օրը խորհրդարանը քննարկել է տնտեսության հարցերը, ՓՄՁ-ների զարգանալու հարցերը, այսինքն, այդ հարցերը կարեւոր չէի՞ն, որ լուսաբանվեին, ամենակարեւոր հարցը դա՞ էր մեր երկրում: Ձեզ ասում եմ մի մարդու տպավորություն, ով երկրից դուրս հետեւել է Հայաստանում իրադարձություններին ու արդյունքում խնդրեմ՝ բանաձեւ: Խտրականության հանձնաժողով, ես այդ հանձնաժողովի անդամն եմ, նաեւ Վլադիմիրը Վարդանյանը, ես եւ Վլադիմիրը պետք է փորձենք մեր երկրի անունից պատասխանել»:

Բանաձեւում ձեւակերպումներ կան, որտեղ 3 երկիր Հարավային Կովկասում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, դատապարտվում են ու Հայաստանը հավասար դաշտում է Ադրբեջանի հետ. «Ես ձեզ զգուշացնում եմ՝ Հայաստանը ունենալու է խնդիր, երբ որ այստեղ մի բան եք անում, պետք է մտածեք: Էն, որ ԱԺ-ի դիմաց կանգնած՝ ասում էին՝ պետք է վառել, քառատել, կտրտել՝ այ էդ դեպքերն են հիմքում: Բա գիտեք մենակ դո՞ւք եք իմանում այդ մասին, ամբողջ աշխարհն է նայում, կարելի՞ է երկիրը տանել… Բա ՓՄՁ-ների հա՞րցն էր կարեւոր, թե՞ քահանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930