Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ դուռը ծանր դուռ է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի». Մարուքյանի արձագանքը, թե հեռախոսով է զբաղվում ու դուռ է շրխկացնում

Ապրիլ 16,2019 15:40

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը դժգոհել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարգանքից է խոսում, բայց պարբերաբար ԱԺ նիստերի դահլիճի դուռը շրխկացնելով է դուրս գալիս, հեռախոսով է զբաղվում եւ այլն:

Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ Մարուքյանը արձագանքեց. «Համազասպը կարող է ստուգել ԱԺ կայքը եւ տեսնել, թե մեր խմբակցությունը քանի նախագիծ է ներկայացրել, կարող է տեսնել, թե կուսակցությունը քանի գրասենյակ է բացել ու շարժվում առաջ, քանի մարդ է մտել մեր կուսակցություն, կարող է տեսնել, թե որքան քաղաքացի ենք ընդունում: Այն աշխատանքը, որ մենք անում ենք՝ փոքր ռեսուրսներով, իրենք դրա 0,5 տոկոսը չեն անում»:

Ըստ նրա, նորմալ է, որ ընդդիմությունից դժգոհում են իշխանականները, դա նշանակում է, որ ընդդիմությունը լավ է աշխատում:

Ինչ վերաբերում է դուռը շխկացնելուն՝ նա ասաց. «Դուք գիտեք, որ այդ դուռը ծանր դուռ է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի, ոչ էլ քաղաքական մեծամասնության»:

Հեռախոսով բզբզալու եւ զբաղվելու հետ կապված էլ Մարուքյանն ասաց, որ նիստերի ժամանակ չեն կարողանում հեռախոսով խոսել, զանգերին պատասխանել, ստիպված են sms գրել. «Դա վստահ եմ, Համազասպին չի խանգարում»:

Նա ասաց, որ եթե ցրված լինեին ու տարված լինեին հեռախոսներով՝ չէին կարողանա իրենց ելույթներին արձագանքել, բայց իրենք հետեւում են, պատասխանում են ու այնպիսի ելույթներ են ունենում, որից իրենք նյարդայնանում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930