«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, կատարվում են աշխատանքներ»,- այսօր շատ կարճ արձագանքելով լրագրողների հարցերին, ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։
Հիշեցնենք, երեկ դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։
Հիշեցնենք, նաեւ, որ ՀՀ վարչապետը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր մասնակցում էին ՀՀ ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ