Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սովորություն չդառնա պարբերաբար անել հայտարարություն, որից հետո գալ, ասել, վայ, հերքում եմ». մանրամասներ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործից

Ապրիլ 16,2019 14:55

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Արաբկիր նստավայր) նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի, այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստը:

Դատական նիստին ներկա չէր պատասխանող Սիլվա Համբարձումյանը: Դատավորի հարցին՝ շարունակե՞նք դատական նիստը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատասխանեց՝ այո: Սակայն նախագահող դատավորն ասաց, որ նպատակահարմար չէ նիստը շարունակել, քանի որ դատարանին չեն տրամադրվել պատշաճ տեղեկություններ Սիլվա Համբարձումյանի բնակության վայրի մասին: Ըստ նրա՝ գործի քննությունը պետք է հետաձգվի ողջամիտ ժամկետով:

Նախագահող դատավորը նիստը հետաձգեց և հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.00-ին: Արամ Օրբելյանը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ ավելի շուտ նշանակել, քանի որ խոսքը զրպարտության գործի մասին է: Նախագահող դատավորը պատասխանեց՝ խնդիրը ծանուցման ժամանակահատվածի մեջ է:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմումը դատարան է մուտք եղել 2018 թվականի նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ …»:

Նիստի ավարտից հետո լրագրողները Արամ Օրբելյանին հիշեցրին՝ Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, թե հերքում է իր ասածները, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Դատարանը կասի, որ հերքել է, այդ ժամանակ կգրանցենք: Հիմա էլի միանշանակ չեն Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները: Նա ասում է՝ հավանաբար հասել է Քոչարյանին, ուրեմն պիտի տված լինի, չէ՞, որ հասնի»: Արամ Օրբելյանը հստակեցրեց՝ իրենց պահանջն է հերքում հրապարակել, պատասխանողից բռնագանձել դատական ծախսերը: Պահանջում են նաև բարոյական վնասի փոխհատուցում՝ 2 միլիոն դրամի չափով:

Արամ Օրբելյանը նշեց, որ հնարավոր է հետ վերցնեն նաև դրամական փոխհատուցումը, բայց կարևոր է այն, որ սովորություն չդառնա, պարբերաբար անել հայտարարություն, որից հետո գալ, ասել, վայ, հերքում եմ: Կարևոր է, որ բարոյական վնասի փոխհատուցումը կիրառվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930