Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդեն խավիարից զզվել ենք». ԵԽԽՎ պատվիրակները՝ Փաշինյանի տեղի, ԵԽԽՎ միջանցքներում խավիարի հոտի մասին

Ապրիլ 16,2019 14:48

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու Նիկոլ Փաշինյանը չխոսեց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, ինչո՞ւ նա իր տեղից էր պատասխանում հարցերին, ղեկավարների համար հատուկ հատկացված տեղ էր լինում նախկինում: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ «դրա նախորդ օրը Վրաստանի վարչապետն էլ էր ելույթ ունենում ԵԽԽՎ-ում, նույն տեղում էր նստած, դա ԵԽԽՎ արարողակարգային հարց է: Որքանով հիշում եմ, վարչապետերը միշտ այդ ձեւաչափով են ներկայանում»:

Թե ինչու ցեղասպանության մասին չխոսեց՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ օրակարգում ատելության խոսքի հետ կապված լուրջ հատված կար ու ինքն է իր ելույթում դրան անդրադարձել՝ խոսելով նաեւ ցեղասպանության մասին. «Վարչապետի կողմից հարցին չանդրադառնալը…պետք է հստակ հասկանանք, որ խոսքը գնում է ոչ թե երկկողմ հարաբերությունների մասին: Նույն օրերին տեղի ունեցավ նաեւ Իտալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնել: Մենք ասեցինք՝ ցեղասպանությունը մարդկության դեմ է կատարվել, շնորհակալ լինելու կարիք չկա»:

Հարցին՝ ԵԽԽՎ միջանցքներից խավիարային հոտ զգացի՞ք, որովհետեւ առաջ ասում էին, որ ԵԽԽՎ միջանցքներում այդ հոտը զգում են, այսինքն՝ Ադրբեջանի կաշառքի հոտը՝ Ռուբինյանը պատասխանեց, որ այս պահին չեն կարող ասել, որ իրավիճակը նախկինի պես է, արդեն զգացվում է, որ մաքրվում է այդ հոտը: Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց՝ խավիարային դիվանագիտությունը էլ չի աշխատում, նույնիսկ ԵԽԽՎ որոշ անդամներ նշում են՝ «արդեն խավիարից զզվել ենք»:

«Լվացքատան» հետ կապված այլ դիտարկումները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930