ՀՀ ոստիկանությունը 101 տարեկան է: Այսօր էլ`ապրիլի 16-ը, 2001 թվականից Հայաստանում տոն է`ոստիկանության օրն է: Այդ առիթով այսօր ՀՀ ոստիկանությունում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազը, պաշտոնատար այլ անձիք։
«Մեկ տարի առաջ մենք կրկին իրար հետ էինք, սակայն, փշալարերի տարբեր կողմերում»,- իր շնորհավորանք-ողջույնի խոսքում ասաց ՀՀ վարչապետը: Վարչապետի հետեւությունն այդ օրվանից սա է`տեղի ունեցավ շատ լուրջ գործընթաց, «հակասության ակցիա, բայց դրանում ոչ մի կաթիլ ատելություն չկար»: Սա, ըստ նրա, սկիզբ պետք է լինի մի գործընթացի, որ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է արտահայտեն եւ առաջացնեն:
Կարդացեք նաև
Վարչապետը նկատեց`աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում անգամ ոստիկանությունը երբեմն ստիպված է լինում կոշտ միջամտություններ անել, բայց կարեւոր է, որ ոստիկանության գործողություններն ատելությամբ լցված չլինեն, չլինեն ատելության դրսեւորում: Վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը նա համարում է հենց դա. «Որ ատելությունը, որպես հարաբերությունների հատկանիշ, ընդհանրապես դուրս է եկել ոստիկանության եւ հասարակության հարաբերություններից: Եվ, ընդհանրապես, դուրս է եկել իշխանության հասարակության հարաբերություններից»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ