Փարիզի Աստվածամոր տաճարում երեկ բռնկված հրդեհին արձագանքել են համաշխարհային առաջնորդներն ու միջազգային կազմակերպությունները:
Արձագանքներ են եղել նաև Հայաստանից:
«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տարածված հաղորդագրության մեջ:
Հրդեհի առնչությամբ ֆրանսիացիներին իր խոսքն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գարեգին Բ-ն:
Կարդացեք նաև
«Սրտի խորը ցավով ենք հետևում Փարիզում տեղի ունեցող ողբերգությանը։ Սուրբ Աստվածամոր տաճարը քրիստոնեական հավատի բազմադարյա վկայարաններից է, իր պատմական առաքելության հետ մեկտեղ մեր ժամանակներում նաև կարևոր խորհրդանիշը Ֆրանսիայի բարեկամ մեր երկրի։ Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն»,- նշել է Գարեգին Բ-ն ։
Ավելի վաղ իրենց ցավակցություններն էին հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պաշտոնական Վատիկանը և մի շարք այլ գործիչներ ու կազմակերպություններ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ