Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դերենիկ Մալխասյանը՝ «Սպայկայի» տնօրենի կալանավորման մասին. «Լավ ազդակներ չի հղում բիզնես միջավայրին»

Ապրիլ 16,2019 14:27

«Սպայկա» ընկերության տնօրենին կալանավորելով տարօրինակ ազդակ է բիզնես հանրությանը, եւ պետական կառավարման համակարգի առումով»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը: Նա հիշեցրեց՝ անցյալ տարի դեկտեմբերին կառավարությունը «Սպայկային» հարկային արտոնություն է տվել, հետո մարտին վարչապետ Փաշինյանը բարձր մակարդակով այցելել է այդ ընկերություն, խոսել են նոր աշխատատեղեր բացելու մասին, որից մեկ շաբաթ հետո ընկերության տնօրենը կալանավորվում է:

Մալխասյանի խոսքով՝ նախ, ինչպես պնդում է ՊԵԿ-ը, 7 միլիարդ եւ նույնիսկ ավելի, հարկային պարտավորություններ ունի, հարկեր է թաքցրել. «Էդ դեպքում ինչո՞ւ եք արտոնություններ տալիս, նման ընկերությանը արտոնություն չեն տալիս, ու բարձր մակարդակով այցի չեն գնում: Եթե գնացել եք չիմանալով՝ դա մի խնդիր է, այսինքն, չե՞ք իմացել, որ հարկեր է թաքցրել ու կառավարման համակարգը խաղում է, որ Փաշինյանին խորհուրդ են տվել գնալ մի ընկերություն, որը 7 միլիարդ դրամ հարկ չի վճարել: Սա լավ ազդակ չէ բիզնեսին, որովհետեւ իշխանություն-բիզնես կանխատեսելիության մակարդակը ցածրացնում է, չգիտեն ինչ սպասեն իշխանություններից: Եթե կոռումպացված է՝ գիտեն ինչ սպասեն, եթե ժողովրդավարական է՝ էլի գիտեն ինչ սպասեն: Բայց երբ աննախատեսելի վայրիվերումներ են լինում բիզնես-պետություն հարաբերություններում, բիզնեսի համար «կոմֆորտ» իրավիճակ չէ, ինչը զգուշավորության է հանգեցնում»:

Մալխասյանի դիտարկմամբ՝ ընկերության տնօրենին կալանավորելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ նոր ընկերություն է շուկա մտնում, մինչ այդ հայտարարվել էր, որ շուտով մթերման սեզոնն է, խնդիրներ են լինելու, իշխանությունն էլ հայտարարեց, որ նոր ընկերություններ ի հայտ կգան. «Մամուլում եղան հրապարակումներ, այդ ընկերությունը կապում էին նախկին իշխանությունների հետ: Այսինքն, սա էլ է տարօրինակ ազդակ: Լավ ազդակներ չի հղում բիզնես միջավայրին: Կարելի էր այլ մոտեցումներ ցույց տալ»:

Հարցին՝ այս ձերբակալություններն ազդո՞ւմ են Փաշինյանի վարկանիշի վրա՝ բարձրանում է, թե՝ իջնում, Մալխասյանը պատասխանեց՝ որ վարկանիշն ընկնում է՝ բնականոն ընթացք է, որովհետեւ 80 տոկոսանոց վարկանիշը չէր կարող անկում չունենալ, եւ հեղափոխությունից հետո սկսվեց վարկանիշի բնականոն անկումը:

Քաղաքագետի խոսքերով՝ վերջին շրջանում տարբեր ձերբակալությունների շուրջ սոցցանցերում չի նկատում մարդկանց ոգեւորությունը, ինչպես նախկինում էր, հիմա ավելի զգուշավոր են: Եվ եթե նախկինում ձերբակալությունների արձագանքն այլ էր, ըստ Մալխասյանի, մարդիկ ասում էին՝ նոր իշխանությունը կարգուկանոն է հաստատում, վերջերս որոշակի ձերբակալությունների շուրջ մարդկանց մոտ սկսեցին կասկածներ առաջանալ, մտածում են. «Այստեղ կարող է մի բան այն չէ, եւ որոշ ձերբակալություններ կարող են լինել ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով: Մարդկանց, որոնց ձերբակալում են, խոշոր գումարների են տիրապետում, եւ ձերբակալությունները կարող են հանգեցնել կապիտալի արտահոսքի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930