Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն այն է, որ աշխատող, աշխատատեղեր ստեղծող խոշոր ընկերության հետ կարող են նման կերպ վարվել. «168 ժամ»

Ապրիլ 16,2019 14:17

Գործող իշխանությունը և Պետական եկամուտների կոմիտեն կարո՞ղ են պատասխանել, թե ինչո՞վ է «Սպայկայի» սեփականատեր-տնօրեն Դավիթ Ղազարյանը պակաս այն հազարավոր անբաններից, ովքեր իրենց վարչական տուգանքները չէին մուծել, բայց թավշյա վարչապետը ներեց նրանց 12 միլիարդ դրամի հասած տուգանքները։

Կալանավորված Դ. Ղազարյանն այս տարիներին անբանների փոխարեն՝ միլիոնավոր տոննաների գյուղմթերք է արտահանել, հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, իսկ անբանները միայն խախտել են օրենքը, ու սրիկայաբար դրա դիմաց չեն վճարել, ավելին, թքել են օրենքի ու պետության վրա, և ասել, որ չկա այս պետությանը վճարելիք ոչինչ։ Ինչո՞ւ եք այդ անբանnերի 12 միլիարդը ներում, իսկ Դ. Ղազարյան գործարարին 7 միլիարդի համար կալանավորում։ Ո՞ւր էր ՊԵԿ քննչական վարչությունը, ինչո՞ւ այդ տուգանքները չմուծած քաղաքացիների ետևից չէր գնում, ինչո՞ւ նրանց չէր կալանավորում, ինչո՞ւ նույն կերպ նրանց տներն ու ավտոմեքենաների դարակները չէր ստուգում, որպեսզի պարզեր՝ արդյո՞ք կապերով փող կա թաքցրած։ Պարզապես անբանները թքած ունեն օրենքի վրա էլ, պետության վրա էլ։

Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, շոու է անում, իր խնդիրներն է լուծում՝ փորձելով հասարակության մեջ սրընթաց ընկնող իր վարկանիշը մի կերպ պահել, բայց ինչո՞ւ են լռում ոլորտի պրոֆեսիոնալները, որոնք շատ լավ գիտեն՝ բռնել-չբռնելով հարց չի լուծվում, ընդհակառակը, դրանից միայն նոր հարցեր են առաջանում, ու այդ հարցերի պատասխանները վաղը դարձյալ այդ պրոֆեսիոնալներն են տալու։

Խնդիրը «Սպայկան» կամ Դավիթ Ղազարյանի անձը չէ, խնդիրն այն է, որ աշխատող, աշխատատեղեր ստեղծող խոշոր ընկերության հետ կարող են նման կերպ վարվել։ Եթե խնդիրներ կան (իսկ դրանք, այո, կան), ապա պետք է հնարավորություն տրվի շտկելու համար։ Հակառակ դեպքում այս ամբողջ պատմությունն այլ երանգներ է ստանում, որոնք կամաց-կամաց բացահայտում են այս իշխանությունների իրական նպատակները։

Մաքսիմ ՄՈՒՍԻՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930