Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Նշենք, որ այս հարցը ընդգրկվել է ԱԺ վաղվա քառօրյայի օրակարգում, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Գարեգին Բաղրամյանի՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակվելու մասին գրել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին։ Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը։ Փաստորեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը մնում է օդից կախված։ Նշենք, որ պարոն Բաղրամյանըզրույցում հերքել էր, որ նման խոսակցություններ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է Գարեգին Բաղրամյանի հետ։
– Պարոն Բաղրամյան, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ հրապարակել էր, որ Դուք առաջադրվելու եք ՀԾԿՀ նախագահի պաշտոնում։ Դուք մեզ հետ զրույցում հերքեցիք դա։ Ինչո՞ւ։ Չգիտեի՞ք, որ առաջարկվելու է Ձեր թեկնածությունը, անակնկա՞լ էր Ձեզ համար։
– Այն ժամանակ չէին առաջադրել, դրա համար էլ հերքեցի։ Անակնկալ էր այնքանով, որ եթե կառուցվածքային փոփոխություններ կային, կա՛մ պետք է մնայի որպես առաջարկվող նախարար, տեղակալ, կա՛մ առաջադրվեի տվյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ, բնականաբար, չեմ իմացել՝ ոնց վարչապետը ճիշտ կհամարի։ Հիմա այդպես է առաջադրել։
Կարդացեք նաև
– Տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Ձեզ համար միջնորդել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հաշվի առնելով Ձեր բարեկամական կապերը։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Այդ հարցին բազմաթիվ անգամներ եմ պատասխանել։ Դա էական ազդեցություն չի ունեցել, որովհետեւ ես առնվազն 20 տարի այդ համակարգում աշխատում եմ եւ առաջին կարգից իմ ուժերով հասել եմ այն պաշտոնին, որը հիմա զբաղեցնում եմ, եւ չեմ կարծում, որ այդ որոշումը կայացնելուց դա էական դեր է ունեցել։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում