«Համազա՛սպ, դուք տարրական բարոյականություն պիտի ունենաք, ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու ու հասկանալու ԲՀԿ-ին»,- ԱԺ նիստում բանավեճի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին:
Այսօր մենք Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե փոխադարձ վիրավորանքներին, Նաիրա Զոհրաբյանի ասածներին ինչպե՞ս է արձագանքում: Նա պատասխանեց. «Փոխադարձ վիրավորանքներ չի եղել, եղել է միակողմանի: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, մարդը, ով մեկ նախադասության մեջ օգտագործում է տարրական բարոյականություն եւ հետո իրեն իրավունք է վերապահել որեւէ մեկի անվան հետ բառախաղ անել, արժանի չի նույն որակի արձագանքի: Իմ անունն ինձ համար շատ թանկ է: Ի տարբերությւոն շատ պատգամավորների, որոնք խոսեցին կենսագրության եւ հետագծի մասին, իմ կենսագրությունը կարճ կմնա այն պարագայում, երբ որ ես ստիպված լինեմ այդպիսի քայլերի դիմել: Այսինքն, եթե երկընտրանք լինի՝ այդպիսի հետագիծ ունենամ, որ մարդիկ խոսում են, կամ պահել հենց իմ անունը, որին դիպչելու իրավունք վերապահեցին, իմ ընտրությունը միանշանակ է, իմ անունը շատ ավելի կարեւոր է, քան նման քաղաքական հետագիծը»:»
Մեր դիտարկմանը, որ ձեզ ասացին, որ եթե չլիներ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, դուք որտե՞ղ կլինեիք, նաեւ Ծառուկյանն ասաց, որ 100 ձայն չեն հավաքի առանց նրանց՝ Դանիելյանը պատասխանեց, որ դա կապացուցվի միայն ընտրություններով. «Կարող են տեսնել, թե ով հաջորդ ընտրություններին որքան ձայն կհավաքի»:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանին՝ Համազասպ Դանիելյանն ասաց, որ երկվություն ունեն. «Երբ որ դու նստում ես դահլիճում այ էս դիրքով (ցույց է տալիս հեռախոսով բզբզալու գործողություն), հետո դուրս ես գալիս դահլիճից միշտ դուռը շատ ուժեղ խփելով ու խոսում ես փոխադարձ հարգանքից, հետո ամբիոնի մոտ խոսում բարեկրթությունից: Տարրական հարգանքից խոսացող մարդը իրավունք չունի նիստերի դահլիճից դուրս գալուց դուռը պարբերաբար շրխկացնի: Հարգանքի մասին են խոսում ու ասում են՝ «դու ո՞վ ես…»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Մարուքյանը գուցե դուռը շրխկացնելով՝ քաղաքական ժեստ է անում: Մեր հարցին՝ կարո՞ղ է նիստերի դահլիճի դուռը ծանր է, չի կարողանում պահել, դրա համար է շրխկում, նա պատասխանեց՝ չէ, դա միայն իր մոտ է ստացվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ