Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու հավանականությունը հիմա անհամեմատ ավելի մեծ է, դրա համար էլ մարդիկ ամեն առիթով բողոքի ցույցեր են կազմակերպում. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 16,2019 13:17

Իհարկե՝ հասարակության մի զգալի հատված այս կամ այն պատճառով դժգոհ է իշխանություններից։ Ենթադրենք՝ 20-30 տոկոսը (թվերը պայմանական են)։ Իսկ նախկին իշխանություններից դժգոհ էր, ասենք, մարդկանց 85-90 տոկոսը, բայց բողոքի ակցիաներն առանձնապես շատ չէին։ Այն պարզ պատճառով, որ այն ժամանակ մարդիկ հույս չունեին, որ իրենց ձայնը տեղ կհասնի, իսկ հիմա այդ հույսը կա։ Շարքային քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու հավանականությունը հիմա անհամեմատ ավելի մեծ է, դրա համար էլ մարդիկ ամեն առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Առանց վախենալու, որ կարժանանան «հիմա եկել եք ստեղ, բողոքում եք, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք» պատասխանին։

Սեծ հաշվով՝ ե՛ւ հեղափոխությունից առաջ, ե՛ւ հիմա պայքարն ընթանում է փոփոխության ձգտողների եւ ամեն ինչ նույնը թողնելու կողմնակիցների միջեւ: Պարզապես տեղերն են փոխվել՝ փոփոխության ձգտողները հիմա իշխանություն են, փոփոխության հակառակորդներն՝ ընդդիմություն։ Բայց փոխվել են նաեւ պայքարի մեթոդները։ Փոփոխության հակառակորդները, կարելի է ասել, հարմարվել են նոր իրողություններին։ Նախկինում փոփոխությունների ձգտողների դեմ պայքարում էին պայմանական «սաքուլիկները», «ախալքալաքցիների պոլկը» կամ թաղային հեղինակությունների կազմավորած բանդաները, իսկ հիմա պայքարի մեջ է մտել այդ նույն քաղաքական ուժի ինտելեկտուալ հատվածը եւ «ակտիվիստ սատկըցնելու» փոխարեն գրաֆիտիներով է պայքարում։ Ու սա տեղի է ունենում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ բիզնեսում։ Օրինակ՝ նախկինում բիզնես-մրցակիցներին վերացնելու եւ արտոնյալ պայմաններում հայտնվելու համար կարող էին ինչ-որ ապրանք ներկրողի «ոտները ջարդել» կամ մաքսակետերում ծակել նրանց բեռնատարների անվադողերը, իսկ հիմա ամեն ինչ տեղի է ունենում նոր Հայաստանին հարիր մեթոդներով, աշխատակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում, պահանջում, որ պետությունն աջակցի իրենց (հակառակ դեպքում մրցակցությանը չեն դիմանա, ձեռնարկությունը կփակվի, եւ մեծ թվով մարդիկ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում), հետո լրատվամիջոցներում ու սոցկայքերում համապատասխան քարոզչական ֆոն է ստեղծվում, ու ստացվում, որ կառավարությունը կամ պիտի օրենքներ փոխելով այդ ձեռնարկությունների համար մենաշնորհային դիրք ապահովի (այն, ինչը նախկինում արվում էր պոտենցիալ մրցակիցների «ոտները ջարդելով»), կամ, եթե չի անում, ուրեմն թքած ունի աշխատողների սոցիալական վիճակի վրա։ Այսինքն՝ այս դեպքում էլ մի կողմում հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունն է, մյուս կողմում՝ նոր մեթոդներով հին իրավիճակի վերադարձի պահանջը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930