Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ մտածեմ, որ X կուսակցությունը հակասահմանադրական է, կմերժեմ ոչ բավարար ապացույցներով դիմումը». Գոռ Հովհաննիսյան

Ապրիլ 16,2019 13:00

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցը:

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին պատգամավորները հարցեր ուղղեցին: «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հովհաննիսյանը 2018թ.-ի ապրիլ-մայիսի քաղաքական իրադարձությունների ժամանակ ՀՀԿ-ի գործունեությունը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ իր գրառումներն ինչ կերպ կարող է հիմնավորել:

Գոռ Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց, ասաց, որ իր հիմնավորումները գրել է գիտական հոդվածում: Ապա կոչ արեց տարբերակել իր կարծիքը որպես իրավաբան եւ իրավիճակը, երբ ինքը ՍԴ դատավորի պաշտոնում ստանում է ՀՀԿ-ի գործունեությունը հակասահմանադրական ճանաչելու մասին դիմում:

«Միեւնույնն է՝ ես կաշկանդված եմ օրենքով եւ այդ փաստը կարող եմ հաստատել միայն այն ժամանակ, երբ բավարար ապացույցներ կներկայացվեն: Որքան էլ մտածեմ, որ X կուսակցության գործունեությունը հակասահմանադրական է, կմերժեմ այդ դիմումը, եթե չկան բավարար ապացույցներ»,-վստահեցրեց ՍԴ դատավորի թեկնածուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930