Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն, քամին քարին ի՞նչ». Գագիկ Ծառուկյանը՝ «Առինջ մոլում» ստուգումների մասին

Ապրիլ 16,2019 12:49

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց ձեռքը «պուլսի վրա է, ամպագոռգոռ բաներ չեն ասում, ինչ ասում են՝ զգում են»:

Լրագրողները հետաքրքրվեցին «Առինջ մոլի» ստուգումներից: Ծառուկյանը պատասխանեց. «Հարկային մարմիններին հարցրեք, Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն: Ինչ անում են, անում են՝ ի վնաս երկրի տնտեսության, ՓՄՁ-ի…Ինձ ոչ մի բան պարզ չի, քամին քարին ի՞նչ»:

Aravot.am-ը հարցրեց՝ ասում եք՝ Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անեն, բայց ուզո՞ւմ են մի բան անեն՝ նա պատասխանեց. «Չէ, Ծառուկյանին ոչ մի բան էլ չեն կարա անեն, ինչ անեն՝ ի վնաս ժողովրդին, տնտեսությանը»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ՊԵԿ-ի կատարած գործերի մասին մի օր հավաքելու է լրագրողներին, ամեն ինչ «դոկումենտալ» ցույց տա, որ պարզ լինի բոլորի համար. «Թող գնան ստուգեն ինչ ուզում են»:

Մենք հետաքրքրվեցինք՝ իշխանությունների հետ այս մենամարտը ի՞նչ է նշանակում,. Ազգային ժողովում այս բանավեճը` Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն, որոշ պատգամավորներ, որ պատգամավոր են դառել ոնց որ Նաիրա Զոհրաբյանն ասեց ում շնորհիվ, ու մարդը, որ առանց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ու մի քանի հոգու, նրանք 100 ձեն հավաքող չեն: Մենք ի՞նչ ենք ասում, ախպեր ջան, էսօր ամենամտահոգ խնդիրները՝ ժողովրդին անհանգստացնող: Մենք ուզում ենք լուծում տանք»:

Դիտարկմանը, որ ձեր խմբակցության մասին էլ նման պատկերացում կա, որ առանց ձեզ ձայն չեն հավաքի՝ նա պատասխանեց, որ դեմ չի, իրենց խմբակցությունում էլ կան:

Հարցին՝ ձեր մոտ ավելի ժողովրդավարակա՞ն է, քան «Իմ քայլը» դաշինքում՝ Ծառուկյանը պատասխանեց, որ պրովոկացիոն հարցեր են տալիս: Պատգամավորը պետք է մտահոգ լինի ժողովրդի համար, հարց բարձրացնի ու լուծում տա. «Հեղափոխությունը, որ կատարվել է ասենք թե սիրո հեղափոխություն, թավշյա հեղափոխություն, խոստումներ են, ժողովուրդը հավատացել է, հեղափոխություն է արել, պետք է այդ խոստումները կատարել: Դրանից հետո պետք է կլինի տնտեսական հեղափոխություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930