Թուրքիայում Կարո Փայլանի հանդեպ իրականացվող պետական հետապնդումների քաղաքականության վերաբերյալ Ermenihaber.am-ի «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների շարքի շրջանակներում իր տեսակետներն է արտահայտել ՀՀ Ազգային Ժողովում ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը ներկայացնող պատգամավոր Արսեն Միխայլովը։
Խոսելով Հայաստանում ասորական համայնքի վիճակից և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության վերաբերմունքից՝ պատգամավորը դատապարտել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունը ներկայացնող պատգամավորի՝ Գարո Փայլանի դեմ իրականցվող ճնշումները։
Արսեն Միխայլովը կոչ է արել նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հետամուտ լինել խոսքի ազատության և ժողովրդավարության պաշտպանությանը Թուրքիայում։
Մանրամասները՝ տեսանյութում