Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովի նախագահը պետք է պատասխան տա, ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով է». Ծառուկյանը՝ «ԱրարատՑեմենտի» խնդրի մասին

Ապրիլ 16,2019 11:35

«ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույցեր են անում, քանի որ անակնկալ ծանուցագրեր են ստացել, թե աշխատանքից ազատվում են:

Այսօր այս առնչությամբ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ սեփականատեր Գագիկ Ծառուկյյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք գործարանում ստեղծված իրավիճակը, ի՞նչն է պատճառը, որ նման ծանուցումներ եք ուղարկել աշխատակիցներին՝ պատասխանեց. «Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ, նայելով պարսկական ցեմենտ եւ ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացրել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, որ ավելի մեծ պահանջարկ լինի: Իսկ այսօր չգիտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա տուրքը չդրվի: Հենց կլինկերը հիմնական ցեմենտի ամենակարեւոր մասն է, որի հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե կլինկերը 100 հազար տոննա ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, 1.5 մլն հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե ասենք թե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, որը իրենց անձնական շահերի որոշ ծանոթ-բարեկամով խնդիր լուծել եւ պրովակատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ նրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ, ասում են՝ խի՞ ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ: Ցեմենտի գործարանի շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում է, սեփականատերը պաշտպանում է, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից: Երեկ երեկոյան հանդիպել են ԱԺ-ում Թունյանը, Սարգսյանը: Սա անընդունելի է: Հանձնաժողովը եթե որոշում է կայացրել, որ պետք է կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ է պատահել, հենա մենք չենք արտադրի, կլինկեր ենք բերելու, ի՞նչն է խնդիրը: Ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ հավանության արժանացավ «Պետական տուրքի» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագիծը: Դրանից հետո «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները ծանուցումներ ստացան՝ 2 ամսից աշխատանքից ազատման մասին: Նախագծով կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Սրան զուգահեռ արտերկրից ցեմենտի ներկրման վրա տուրքը թեեւ մնում է, բայց հանձնաժողովում պատգամավորների առաջարկով հանվել է տուրքը ցեմենտի հումքի՝ կլինկերի վրայից: Իրանական կլինկերը անհամեմատ էժան է եւ դրա հետեւանքով տեղական արտադրողները տուժելու են:

Ծառուկյանի խոսքով՝ «Հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ, քննարկելուց կտեսնեք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա: Կառավարությունը հանձնարարել է, հարցը լուծված է, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք կտեսնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930