Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում խաղացվել է հինգ տուր: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը իր անվան առջեւ գրանցել է չորս միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում:
Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանն ունեն 3-ական, Մարիա Գեւորգյանը՝ 2 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ