Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Հարությունյան. «Եզրափակչի գոտեմարտը ամբողջ կյանքում կհիշեմ»

Ապրիլ 15,2019 23:20

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր ամենահիշարժան գոտեմարտը Բուխարեստի մրցագորգում թերեւս եզրափակիչն էր: «Պարտվում էի 0:8, բայց կարողացա հետ բերել: Ամբողջ կյանքում այդ գոտեմարտը կհիշեմ: Հիշեցի, թե որքան եմ տանջվել մարզիչներիս հետ ու անպայման պետք է հաղթել: Չէի ցանկանում աշխատանքս ջուրը գցել: Այս առաջնությունում ուզում էի հոգնեցնել մրցակիցներիս եւ հետո իմ միավորները վաստակել: Բայց հաջորդ մրցմանը հնարավոր է՝ այլ տակտիկա ընտրեմ»,-ասաց նա:

Իսկ Վազգեն Թեւանյանի խոսքով ինքն իր երկու գոտեմարտերից էլ տպավորված չէ: «Երկրորդը պարտություն էր, իսկ առաջինը կարճ տեւեց: Ես չպետք է թույլ տայի, որ այդպես վերջանար: Վրիպումներս գիտեմ: Բայց կա պարտություն: Հաջորդ անգամ կփորձեմ ավելի լավ հանդես գալ»,-ասաց Վազգենը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930