Փարիզի Աստվածամոր տաճարում ուժեղ հրդեհ է բռնկվել, տաճարից բոլոր հոգևորականները տարհանվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Տաճարի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 18:50-ին: Հրշեջներն ասում են, որ հրդեհը «ամենայն հավանականությամբ կապված է» վերականգնման աշխատանքների հետ:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում դեպքն անվանել է «սարսափելի» և կոչ է արել այդ տարածքում գտնվող մարդկանց պահպանել անվտանգության կանոնները և չանցնել հրշեջների տեղադրած արգելապատնեշը:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը:
Հիշեցնենք, անցյալ տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին միջոցներ էր հանգանակել Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման աշխատանքների համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ