Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ. «Ազատություն»

Ապրիլ 15,2019 21:45

«Ազատություն» ռ/կ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ։ Այսօր ՀՔԾ նրան մեղադրյալ է ներգրավել ոչ միայն հայտնի Պանամայի օֆշորի գործով, այլև մի շարք դրվագներով։ Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930