Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան-ՆԱՏՕ գործակցությունը լիարժեք դադարեցված է. Գրուշկո

Ապրիլ 15,2019 22:00

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ամբողջությամբ դադարեցրել են գործակցությունը քաղաքացիական և ռազմական ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական օրակարգից: Այն գոյություն չունի: Եվ առայժմ որևէ նախանշան չկա, որ ՆԱՏՕ-ն գիտի՝ ինչպես դուրս գալ այս փակուղուց»,- ասել է նա:

Գրուշկոն անհեթեթ է որակել դաշինքի որոշումը՝ դադարեցնել բնականոն աշխատանքային կապերը ռազմական գծով՝ նկատելով, որ Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունից:

Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերը գերազանցել է տրիլիոն դոլարը, ինչը 22 անգամ ավելին է, քան պաշտպանության վրա Ռուսաստանի ծախսերը:

Այնուամենայնիվ, Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում մասնակցել ՆԱՏՕ-ի հետ ռազմական բյուջեի ավելացման մրցավազքին և շեշտը դնում է «տնտեսական, կետային  և արդյունավետ միջոցների վրա»:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտությանը, ապա բոլոր սթափ դատողները հույս ունեն, որ նման բան տեղի չի ունենա: Դա աղետ կլիներ ամբողջ մարդկության համար: Համոզված եմ, որ դա հասկանում են և՛ Վաշինգտոնում, և՛ Բրյուսելում»,- ասել է փոխնախարարը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930