Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է այնպես լինել, որ «Գազպրոմ»-ում ընտրություններից առաջ ավելորդ հաստիքներ գրանցեն՝ ձայներ ստանալու համար». վարչապետ

Ապրիլ 15,2019 20:44

«Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ «Գազպրոմ»-ում կամ այլ հիմնարկներում ընտրություններից առաջ քաղաքական կամ այլ նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդկանց, աշխատողի ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ավելի ձայներ եւ լծակներ ստանան, եւ այդ ամենի համար վճարած լինեն քաղաքացիները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա «Գազպրոմ Արմենիա»-ում կրճատումնե՞ր են» հարցին նշյալ հարցադրումներով արձագանքեց, ապա ասաց, որ չունի նման տեղեկություն:

Վարչապետը մեկ այլ հարցադրում արեց. «Համարո՞ւմ ենք, որ ՀՀ-ում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, եւ այդ ընկերությունները լինեն ոչ արդյունավետ: Համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930