Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Եթե այսպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքների խախտման մասին»

Ապրիլ 15,2019 20:33

«Եթե վերադառնանք եւ տեսնենք, թե մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում պարոն Մարուքյանը, գուցե շատ բան ավելի հասկանալի դառնա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «սահմանելով Քաղաքացու օր՝ կառավարությունն ինքն իրեն է մեծարել, իսկ քաղաքացին հպատակ է մնացել» հայտարարությանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, որում նա անդրադառնում է մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու մասին վարչապետի հրահանգին եւ այն համարում աշխատանքային իրավունքների խախտում, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարծում եմ՝ եթե այսպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտվել են, որովհետեւ ըստ Սահմանադրության՝ վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո նա պաշտոնանկության ենթակա չէր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930