Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռեկտության սահմաններ կան». Փաշինյանը՝ Քոչարյանին քաղաքական հալածյալ համարող ռուսական ԶԼՄ-ներին

Ապրիլ 15,2019 20:12

«Ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսաստանյան ԶԼՄ-ները, թեեւ կարծիք կա, որ օտարերկրյա ԶԼՄ-ները ՀՀ-ում չպետք է լինեն նույնքան ազատ, որքան տեղի ԶԼՄ-ները»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով նկատառմանը, որ ՀՀ-ում հեռարձակում ունեցող ռուսաստանյան հեռուստաալիքները ՀՀ վարչապետին մեղադրում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամեն հեռուստաընկերություն եւ պետություն պետք է հստակ գիտակցեն, որ կոռեկտության որոշակի սահմաններ կան, դրանք պետք է պահպանվեն, հակառակ դեպքում՝ սխալ դաշտում կհայտնվենք»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ «հնարավո՞ր է, որ այդ հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում սահմանափակվի», Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ոչ: Հնարավոր է, որ ռուսական հեռուստաընկերություններն այս խնդիրը հաշվի առնեն եւ համապատասխան հետեւություններ անեն: Էլի եմ ասում՝ որեւէ մեկը չի սահմանափակում կարծիք արտահայտելու իրավունքը: ՀՀ-ում էլ կան նման տեսակետներ: Երբ գործը մտնի դատաքննության փուլ, միջազգային հանրությունը տեսնելու հնարավորություն կունենա»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ ճիշդ էք, «կոռեկտության որոշակի սահմաններ կան», Պարոն Վարչապետ, սակայն բոլորից առաջ Դուք է որ պէտք է որ գիտնաք այդ սահմանները: Զորս, այս յատուկ նիւթին մէջ, ոտնակոխած ու անցած էք, շատոնց է:

    Իսկ իրապէ՞ս կարծում էք թէ, յատկապէս այս նիւթին մէջ, Ձեր դէմ կարծիքները պիտի փոխուին, «երբ գործը մտնի դատաքննության փուլ»… Մինչ «դատական իշխանութեան» փաստօրէն գոյութիւն չունի այդտեղ, «դատաւորները» Ձեր եւ Ձեր այլ գործադիր պաշտօնեաների հլու-հնազանդ քարտուղարներն են:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    «Ռոբերտ Քոչարյան՝ բանտարկուած Ընդդիմութիւն, քաղաքական պատանդ»՝
    https://haytougchamlian.blog/ռոբերտ-քոչարյան՝-բանտարկուած-ընդդիմ/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930