Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պատերազմով չեք վախեցնի». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 15,2019 19:50

«Պետք է աշխատենք խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հույս ունեմ, որ բոլորս անկեղծ ենք մեր մղումներում, որովհետեւ եթե բանակցությունների սեղանի շուրջ մեկը մյուսին փորձեց խաբել, չի ստացվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նկատառմանն ի պատասխան, որ «ՀՀ-ն անվերջ խաղաղություն է քարոզում, մինչդեռ Ադրբեջանը՝ պահանջում իր «օկուպացված» տարածքները», Փաշինյանը նշեց. «Մենք ոչինչ անվերջ չենք քարոզում եւ առհասարակ՝ որեւէ բան չենք քարոզում: Մենք խաղաղություն չենք քարոզում, այլ առաջարկություններ ենք անում՝ հարցի կարգավորման որոշակի հարթակ ստեղծելու համար: Կա պատերազմի ճանապարհ եւ խաղաղության: Մենք ասել ենք, որ մեզ պատերազմով չեք վախեցնի: Մենք էլ որեւէ մեկին չենք վախեցնում: Եկեք որոշենք՝ ուզում ենք այս հարցը խաղաղությա՞ն հարթակի վրա լուծել, թե ոչ»:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ցանկացած բանական մարդ հակամարտությունը պետք է աշխատի լուծել խաղաղության հարթակի վրա. «Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի բանակցային գործընթացը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բայց զիս վախեցնում են, Պարոն Վարչապետ

    ուղղակի վախեցնում են, ամիսներէ ի վեր խորապէս վախենում եմ, բառացիօրէն քունս եմ փախցնում այդ նիւթով

    ես պիտի չկռուիմ, ոչ ալ իմ որդին, սակայն զիս շատ է վախեցնում պատերազմի այդ յաջորդ բռնկումը…

    գիտեմ որ այտեղ ինքնասպանական հակումներ կան մշտապէս, սակայն ես վախենում եմ… Հայաստանի եւ Արցախի բնակիչներուն համար, իրենց տե՛ղն եմ վախենում – անոնց պարագային որոնց համար ծանօթ բան չէ, այդ զգացումը – …

    որովհետեւ այս անգամ, «շնորհիւ» Ձեզի, Հայաստանի ռազմական դաշնակիցը կարող է տարբեր կերպով մօտենալ այդ բռնկման

    նորէն կը յաղթէք, այո… սակայն գինը շատ, շատ ծանր է լինելու այս անգամ

    իսկ այս դրութեան մէջ, Ձեր զուտ անձնական երջանկութեան տեւական ցուցադրումը… անասելի է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930