Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտել

Ապրիլ 15,2019 20:55

Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով: Աշոտ Ա.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ապրիլի 13-ին, ժամը 07.00-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, հատել է Լոռու մարզի Եղեգնուտ գյուղին հարակից անտառից՝ տարբեր տեսակի և տրամաչափի թափված ծառերից:

Նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Հ.-ի վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 5 խմ հաճարենու նմանվող փայտանյութով: Արման Հ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հորը, որը նա ապօրինի պատրաստել է ապրիլի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 քամատապալ ծառ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ժամը 22.55-ին Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասում ստուգման են ենթարկել 1983 թ. ծնված Սոս Մ.-ի վարած «ԳԱԶ-66» առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 3 խմ լորենու նմանվող փայտանյութով: Սոս Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է համագյուղացի 1977 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, ով այն ապօրինի պատրաստել է ապրիլի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մարց գյուղի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ բենզասղոցի գործադրմամբ հատելով 1 հատ քամատապալ և 1 հատ կանգուն ծառ:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ Ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930