Վաղը ՀԱԷԿ-ի տնօրինությունն ու Սոչի մեկնած հայաստանյան պատվիրակության այլ անդամները հանդիպելու են հայկական ատոմակայանին վառելիք մատակարարող «Տվել» ընկերության ներկայացուցիչներին, որի ընթացքում կբանակցեն նաեւ միջուկային վառելիքի գնի շուրջ: Այսօր այս մասին ասաց ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, որը մասնակցում էր «Ատոմէքսպո 2019» միջազգային համաժողովին: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, ատոմակայանի վառելիքն ավելի էժան գներով ձեռք կբերենք. «Մենք կփորձենք, որքան հնարավոր է, շատ իջեցնել գինը, բայց դա այդքան մեծ թվեր չեն, ինչպես գազի դեպքում է լինում, բոլոր դեպքերում մեկ դրամն էլ արժեք ունի»:
ՀԱԷԿ-ի տնօրենն ասաց, որ վառելիքի խնդիր այս տարի չունենք: Իսկ հաջորդ տարվա խմբաքանակի մատակարարման ժամանակացույցի մասին, նույնպես, պայմանավորվածություն ձեռք կբերվի վաղվա հանդիպման ընթացքում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ