Լավ լուր՝ Հունգարիայից
Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը: Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ:
Հունգարիայի նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է մարտի 26-ին:
Կարդացեք նաև
Շնորհակալ եմ իմ հունգարացի գործընկերներին:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218006392769529