Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ես ունեմ դիրքորոշում, որ նման մարդիկ չեն կարող աշխատել»

Ապրիլ 15,2019 18:30

«Ինձ ինչո՞ւ են մեղադրում, ինչի՞ համար: Մնում եմ իմ կարծիքին եւ հարգում մնացածների կարծիքը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Նորագավիթ» մաքսատան  միջադեպին, երբ վարչապետի հրահանգից հետո մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց. «Ասում են՝ Նիկոլը մեծամտացել է եւ ասել, թե վարչապետին այդպես չեն դիմավորում: Շարքային քաղաքացուն մոտենալը որեւէ արձագանք կառաջացնի՞, ի՞նչ եք կարծում: Մաքսային մարմիններից այդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, դա ինչի՞ մասին է խոսում»:

Նիկոլ Փաշինյանը կատարվածն այսպես է մեկնաբանում. «Կա փաստ եւ այդ փաստին արձագանք: Ես չէի նախատեսել, որ հատուկ պետք է մտնեի այդ սենյակ: Հետո հետաքրքրվել եմ: Այդ հարգարժան քաղաքացին ողջ կյանքն աշխատել է ՊԵԿ-ում, կարճ ժամանակ՝ ԱԺ-ում, ապա հետ գնացել ՊԵԿ»:

Նկատառմանն ի պատասխան, որ վարչապետը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, մինչդեռ նա չունի նման լիազորություն, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Բա ի՞նչ անեի: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Ես ունեմ դիրքորոշում, որ նման մարդիկ չեն կարող աշխատել: Լավ մասնագետը ՀՀ-ում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող որեւէ ակցիա այնքան արդյունավետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը: Այդ օրը պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ պատշաճ վերաբերմունք մշակելով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930