Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կարող է հյուր էլ գնանք ոստիկանապետին, իրիկունը թեյ խմենք, ու զրուցենք, կարող է իրար քավոր էլ կանգնենք, հետո՞ ինչ». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 15,2019 17:40

Ինչպես տեղեկացրել ենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություն, որ հաշվետու լինեն ԱԺ-ին:

Այսօր այդ առաջարկը մերժվեց եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ լրագրողները փոխանցեցին իշխանության հակափաստարկը, թե չե՞ք կարողանում դուք հարցեր տալ ԱԱԾ-ին կամ ոստիկանությանը, պետք է անպայման նախարարությո՞ւն լինեն՝ պատասխանեց. «Սուտ են խոսում, եթե ասում են, որ խորհրդարանականները հնարավորություն ունեն հարցեր տալու կառավարությունից դուրս գտնվող մարմինների ղեկավարներին: Հարցեր տալու իրավունքը Սահմանադրության մեջ է ամրագրված եւ Սահմանադրությունն ասում է, որ նիստերի չորեքշաբթի օրը տեղի է ունենում հարցուպատասխան, պարտադիր մասնակցում են կառավարության անդամները: Նշված անդամները կառավարության անդամ չեն: Հարցեր տալու իրավունքը այլ հարթակներում խորհրդարանական վերահսկողություն չի, մենք կարող է հյուր էլ գնանք ոստիկանապետին, իրիկունը թեյ խմենք, ու զրուցենք, կարող է իրար քավոր էլ կանգնենք, հետո՞ ինչ»:

Մարուքյանն ասաց, որ երբ իրենց խմբակցություն են կանչում ու դռնփակ նիստեր են անում, դա խորհրդարանական վերահսկողություն չի: ՀՀԿ-ի ժամանակ էլ էին կանչում իրենց նախարարներին ու դռնփակ նիստեր անում. «Խորհրդարանական վերահսկողությունը ենթադրում է հրապարակային գործընթաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930