Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ իրենց թատրոնի շենքի հարցն առկախ է: «Կես տարի առաջ ընտրությունների նախաշեմին մեզ մի շենք ներկայացրին, անգամ մշակույթի նախարարության կայքում հայտարարություն եղավ, որ վերջապես Մնջախաղի թատրոնի շենքի հարցը լուծվում է` Մոսկովյան 5 հասցեում: Նախկին հանրապետական զինկոմիսարիատի շենքի մասին էր խոսքը: Ասում էին, որ ուղղակի հիմա տեխնիկական, թղթային հարցերը կլուծվեն եւ վերջ»,-հիշեց պարոն Դադասյանը:
Ապա հավելեց, որ կես տարի է անցել, սակայն որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ, թեեւ պաշտոնական հայտարարություն է արվել, բայց կառավարության որոշմամբ շենքն իրենց չի տրվել:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ի դեպ, նա հիշեցրեց, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի` օրոք իրենց հատկացված թատրոնի շենքի աշխատանքները պետք է սկսված լինեին անցյալ տարվա ապրիլից, իսկ այս տարվա մայիսին իրենք պետք է լինեին նոր շենքում: Ավաղ, առայսօր, Մնջախաղի պետական թատրոնն անտուն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ