«Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանը «Տեսակետ» ակումբում ասաց, որ մատների վրա կարելի է հաշվել այն հաստատությունները, որոնք լիարժեք կամ մասնակի մատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Դրանց թվում են` Էրեբունի, Սարյան թանգարանները, Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Օպերային թատրոնը եւ այլ կառույցներ:
Նա փաստում է, որ անգամ զարգացած ու հարուստ երկրներում կան խնդիրներ` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, եւ բոլորի զարգացման մակարդակը երեւում է մշակութային օջախների հասանելիությունից:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Արմեն Ալավերդյանը փաստում է` իրենց «Փարոս» երգչախումբը միջազգային մրցույթների դափնեկիր է, ընդ որում ոչ թե հաշմանդամային մրցույթների, այլ սովորական երգչախմբային:
«Պարզապես մենք նստած ենք երգում, իրենք` կանգնած…Նստած երգելն էլ ավելի բարդ է, բայց մենք հավասարը հավասարի պես պայքարում ենք»,-ասաց «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրենը: Խոսեց նաեւ Ֆրանսիայում կայանալիք` Կոմիտասի 150-ամյակին նվիրված իրենց 4 համերգների մասին:
«Նախորդ իշխանությունների ժամանակ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ձեռնամուխ էր եղել, որ հիմնական մշակութային օջախներն ունենան բոլորի համար հարմար դառնալու վերակառուցման, վերանորոգման նախագծեր: Հիմա այդ նախագծերը պատրաստ են, կան, բայց այժմ այդ գործը սառել է:
Մինչդեռ որեւէ քաղաքական փոփոխություն չպետք է ազդի մշակույթի զարգացման եւ պահպանման վրա: Դա ուղղակի անընդունելի է: Ցանկացած իշխանություն մեր հայրենակիցներն են, պարտավոր են մտածել հոգատարությամբ…Ես հուսով եմ, որ այնուամենայնիվ կունենանք առանձին մարմին, որը պատասխանատու կլինի շահույթի համար, որովհետեւ դա հսկայական ոլորտ է»,-նշեց Արմեն Ալավերդյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ