Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոտ այդ թեմայով քննարկում չի եղել». Մակունցը՝ Գոռ Հովհաննիսյանին չընտրելու մասին

Ապրիլ 15,2019 15:24

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածու Գոռ Հովհաննիսյան այսօր ԱԺ-ում հանդիպեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Փակ քննարկումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասաց. «Հետագայում պարզ կլինի, թե որքանով մեզ բավարարեց թեկնածուի հետ հարցուպատասխանը: Ամեն դեպքում, ԱԺ-ում փակ՝ գաղտնի քվեարկություն է լինելու»:

Անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկություններին, որ իշխող կուսակցությունը հակված չէ Գոռ Հովհաննիսյանին ընտրել, որովհետեւ նախընտրում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, Լիլիթ Մակունցը նշեց. «Մամուլի առանձին հրապարակումների առնչությամբ ասելիք չունեմ: Մեզ մոտ այդ թեմայով քննարկում չի եղել»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում: Նախորդ տարի ՍԴ դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը չէր ընտրվել. քվեարկությանը 53 պատգամավոր էր մասնակցել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930