Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյան. «Մշակութային քաղաքականության միակ կոնցեպտը մշակույթի նախարարությունը փակել, ԿԳՆ-ին միացնելն է»

Ապրիլ 15,2019 15:21

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը «Տեսակետ» ակումբում ասաց, որ ինքն այն մարդկանցից չէ, որ պարտադիր քննադատում ու դժգոհում են «նախկիններից»: Ասում է` պետք է նախկինում արված լավն էլ փաստել. «Օրինակ, Մատենադարանը, որ կառուցվեց նախորդ իշխանության ժամանակ, 3-4 անգամ ավելի մեծ ծավալ ունի, քան նախկին Մատենադարանի շենքը: Կոմիտաս թանգարանը, որը գոյություն չուներ, կառուցվել է նախորդ իշխանության ժամանակ, Սարյան թանգարանը վերակառուցվել է նախորդների օրոք…»:

Մանրամասները` տեսանյութում

Նա անդրադարձավ նաեւ Հրանտ Մաթեւոսյան թանգարանի խնդրին, որը կառուցվել է նախորդ իշխանությունների օրոք, 1 մլն դոլար է ծախսվել, սակայն կարգավիճակի հարցը առկախ է մնում: Ասաց, որ նախորդ իշխանությունների օրոք էլ բավական գործ արվել, որոնց մասին պետք է բարձրաձայնվի:

«Եվ սա ասում եմ ես, մի մարդ, որը 21 տարի է պայքարում է, որ մեր թատրոնի շենքը կառուցվի: Ի դեպ, նախորդ իշխանությունները եկել-հասել էին նաեւ մեզ, եւ արդեն նախագիծը կար, պետք է սկսեին շինարարությունը, 260 մլն դրամ էր նախատեսված, որպեսզի կառուցվեր Մնջախաղի թատրոն, միակ պետական թատրոնը, որ երբեք չի ունեցել շենք, այսինքն` պետությունն իր պարտավորությունը թատրոնի նկատմամբ չի կատարել…

Մենք արդեն 45 տարի էքստրեմալ իրավիճակներում ենք աշխատում: Ես այն կարծիքին եմ, որ մշակութային քաղաքականության մասին խոսելիս մենք պետք է գոնե եղած դրականը ներկայացնելով փորձենք ստիպել, որ շարունակվի»:

Մանրամասները` տեսանյութում

Նրա ձեւակերպմամբ, մշակութային քաղաքականությունը նախկինում իր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ առաջ էր գնում, պետք էր ուղղակի շարունակել, եթե չկար նոր կոնցեպտ:

«Իսկ այսօր, այնպես, ինչպես մենք ենք տեսնում, մշակութային քաղաքականության կոնցեպտ ընդհանրապես գոյություն չունի, միակ կոնցեպտն այն է, որ փակենք մշակույթի նախարարությունը ու միացնենք կրթության նախարարությանը, հետո ինչ ուզում է, թող լինի…Մեկ տարի է, ես ազգային բառը մեր իշխանություններից չեմ լսում…Ժողովուրդ լսում եմ…Ազգային բառը ոչ մի իշխանավորից չեմ լսում, ազգային բառը մենակ մի տեղ կա` Ազգային անվտանգության ծառայություն»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930