Վրաստանի Մցխեթա քաղաքում Ջվարի տաճարի մոտ քահանան ցրել է ռուս ռոք-երաժիշտ Բորիս Գրեբենշիկովի հախուռն սկսված համերգը: Կատարվածի տեսանյութն իր էջում տարածել է «Ակվարիում» խմբից թոփ-մենեջեր Պյոտր Սվեշնիկովը:
Տեսանյութի 40-րդ վայրկյանում երևում է, թե ինչպես է հայտնվում քահանան: «Հերի՛ք է նվագեք, հեռացեք: Ի՞նչ համերգ եք սարքել եկեղեցու բակում: Ի՜նչ դիսկոտեկա եք սարքել»,- բղավել է նա:
Հանդիսատեսի շարքերից մեկը փորձել է հանգստացնել քահանային, սակայն նա հրաժարվել է որևէ փաստարկ լսել: Գրեբենշիկովը և նրա խմբի անդամներն արագ դադարեցրել են ելույթը:
Գրեբենշիկովը «Ակվարիում» խմբի հետ Վրաստան էր ժամանել ապրիլի 14-ին ծրագրված համերգից երկու օր առաջ: Ապրիլի 12-ին նա նմանատիպ չնախատեսված ելույթ էր ունեցել նաև Թբիլիսիի հին քաղաքի հատվածում: Երաժիշտները հավաքվել էին սցենարիստ Ռեզո Գաբրիաձեի հայտնի սրճարանի մոտ և մի քանի հիթ կատարել՝ առաջացնելով անցորդների հիացմունքը:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/petr.sveshnikov/videos/2129383037097991/
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ