2019 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության գրողների միության աջակցությամբ վրացերենի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվեց «Վրաց պոեզիայի երեկո»: Վրաստանից հրավիրված էին վրացի գրողներ Լևան Զարիձեն և Լեքսո Դորեուլին (նրանց բանաստեղծությունները թարգմանված են հայերեն):
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ՀՀ գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող Գագիկ Դավթյանը և այլք, որոնք կարևորեցին այս միջոցառման նշանակությունը վրաց-հայկական գրական հարաբերությունների զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊԼՀ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ կուրսի վրացերեն ուսումնասիրող մի խումբ ուսանողներ, որոնք կարդացին վերոհիշյալ գրողների բանաստեղծությունները:
ԵՊԼՀ