Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ լսել, թե «Իմ քայլը» հակված չէ ինձ ընտրել. պատճառ չեմ տեսնում». Գոռ Հովհաննիսյան

Ապրիլ 15,2019 14:05

ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածու Գոռ Հովհաննիսյան այսօր ԱԺ-ում շարունակում է խմբակցությունների հետ հանդիպումները: «Լուսավոր Հայաստան»-ի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սահմանադրական իրավունքին եւ Սահմանադրական դատարանին վերաբերող մասնագիտական հարցեր են քննարկել: «Կարծում եմ՝ լավ տպավորություն կար: Մեր զրույցը ինձ դուր եկավ: Հուսամ՝ ես էլ եմ լավ տպավորություն գործել խմբակցության պատգամավորների վրա»,-նշեց Գոռ Հովհաննիսյանը:

Նա այսօր հանդիպելու է նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Անդրադառնալով մամուլում առկա այն տեղեկություններին, որ իշխող կուսակցությունը հակված չէ իրեն ընտրել, որովհետեւ նախընտրում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, Գոռ Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Ես նման բան չեմ լսել, պատճառները չգիտեմ: Ես ինքս պատճառ չեմ տեսնում»: Հարցին՝ «եթե ԱԺ-ն չընտրի ձեզ, ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը», Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդ որոշումը կընդունեմ որպես իմ օգնության առաջարկի մերժում. ես մասնակցել եմ մրցույթին մեկ նպատակով՝ գտնում եմ, որ սահմանադրական իրավունքի ոլորտում լուրջ անելիքներ կան»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում: Նախորդ տարի ՍԴ դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը չէր ընտրվել՝ պատգամավորների բավարար քվորումի բացակայության պայմաններում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930