Ապրիլի 12-ից 14-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի Spyros Kyprianou Sports Center Limassol Polemidia մարզապալատում անցկացվեցին Սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, մասնակցությամբ 1998-2001թթ ծնված ավելի քան 260 մարզիկ-մարզուհիների՝ Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Էստոնիայից Իռլանդիայից, Իսրայելից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից, Կիպրոսից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:
Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց 22 մարզիկ: Ուրախալի է, որ նրանցից 16-ն արժանացան մեդալների:
Պատանիներ առաջնության հաղթողներ դարձան և ոսկե մեդալներ նվաճեցին
Դավիթ Հովսեփյանը /52կգ/
Կարդացեք նաև
Արսեն Կարապետյանը /75կգ/,
արծաթե մեդալների արժանացան
Գևորգ Վարդանյանը /48կգ/,
Մամիկոն Ավետիսյանը /81կգ/,
բրոնզե մեդալների՝
Երվանդ Ներսիսյանը /56կգ/,
Արամ Աղաջանյանը /60կգ/,
Դավիթ Հարությունյանը /+87կգ/
և աղջնակներից՝ Սյուզաննա Կիրակոսյանը /44կգ/:
Այս արդյունքներով մեր պատանեկան հավաքականը գրավեց պատվավոր 2-րդ տեղը:
Երիտասարդների առաջնությունում արծաթե մեդալներ ստացան
Կարեն Սարգսյանը /52կգ/,
Դավիթ Իսրայելյանը /57կգ/,
աղջիկներից՝ Վարսիկ Գրիգորյանը /56կգ/:
բրոնզե մեդալներ՝
Վահան Շահբազյանը /48կգ/,
Նարեկ Դալլաքյանը /62կգ/,
Բորիս Շատվերյանը /74կգ/,
Արման Ավանեսյանը /90կգ/,
և աղջիկներից՝
Մելինե Մամիկոնյանը /48կգ/
Մրցավայր էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Մեր թիմը հայրենիք կվերադառնա ապրիլի 16-ին առավոտյան 05:20-ին Մոսկվա-Երևան չվերթով:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա