Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն անցնում է, առաջընթաց չկա

Ապրիլ 15,2019 13:00

Նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ, թույլ տվեք Ձեր ուշադրությունը սեւեռել մի խնդրի վրա, որի մասին ժամանակին տեղեկացրել եմ: Այս տարի նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, որի ծննդյան օրը Դուք եւս արտասանեցիք մեծ լոռեցու բանաստեղծությունը: Երբ Դուք պատգամավոր էիք, մեծ ոգեւորությամբ արձագանքեցիք քանդակագործ Արտիկ Քոչարյանի ծրագրին՝ տեղադրել բանաստեղծի հայրենիքում արձանախումբ՝ նվիրված հոբելյանին: Դուք դիմեցիք այն ժամանակվա մշակույթի նախարարին՝ Արմեն Ամիրյանին, որը, սակայն, մատնանշելով ֆինանսական խնդիրները, չկարողացավ որեւէ բանով օգնել, շեշտելով, որ հիշյալ համալիրի ստեղծման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ լրացուցիչ ֆինանսական միջոցների ի հայտ գալու դեպքում:

Երբ Դուք դարձաք երկրի վարչապետ, ես կրկին դիմեցի Ձեզ նույն խնդրով: Եվ ոչ միայն ես: Դսեղ, Դեբետ, Չկալով համայնքների ղեկավարները (Գ. Հովսեփյան, Ա. Ղազարյան, Ռ. Շաքարյան) եւս հիշեցին Արտիկ Քոչարյանի ծրագրի մասին, պատրաստակամություն հայտնեցին աջակցել հողհատկացման եւ այլ հարցերում: Սակայն առաջընթաց չկա:

Ժամանակն անցնում է, Ձեզանից պատասխան չկա: Գուցե դիմումները Ձեզ չեն հասել: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ Դուք կարձագանքեք եւ կօգնեք իրագործել այդ գեղեցիկ, հայ ժողովրդի մեծ զավակին արժանի գաղափարը: Սպասում ենք բոլորս պատասխանի:

Հարգանքով՝ ՍԻՄՈՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930