ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Մարգարիտ Ազարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: Եվ մինչ այս նշանակումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետն էր: Նա այդ պաշտոնից ազատվեց ապրիլի 2-ին: Նրա հետ միասին պաշտոններից ազատվել էին վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով մեկ օրում վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցը՝ ԶԼՄ-ներին ասել էր. «Երեք պաշտոնյաներն էլ ազատվել են վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»: