Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը պնդում է` Ռոբերտ Քոչարյանի եւ Մանվել Գրիգորյանի`իր դեմ հայցերով ծանուցումներ չի ստացել

Ապրիլ 15,2019 11:33

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի ՀՀ քաղաքացիական դատարանում կքննվի վաղը`ապրիլի 16-ին։ Այս մասին նշված է datalex.am կայքում։ Սակայն, գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ ինքը ծանուցումներ չի ստացել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Մանվել Գրիգորյանի գործերով:

Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Սիլվա Համբարձումյանից պահանջում են հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, որոնք նա հայտնել էր մամուլի ասուլիսի ժամանակ, և որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 2 միլիոն ՀՀ դրամ։

Հիշեցնենք` 2018 թվականին նոյեմբերի 2-ին հրավիրած մամուլի ասուլիսում գործարար Սիլվա Համբարձումյանն ասել էր, որ 2008 թ-ին խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել Քոչարյանին։ Ավելի ուշ, սակայն, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

2019թ–ի մարտի 13-ին Համբարձումյանը հերքել էր նաև Քոչարյանի փաստաբանների հայտնած տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։

Հարցին` ինքը պնդո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Ինձ չեն խանգարել, որ գործարքներ իրականացնեմ, ուստի կաշառքը հասել է»:

Այժմ կալանքի տակ գտնվող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը նույնպես հայց էր ներկայացրել գործարարի դեմ: Կրկին զրպարտության մեղադրանքով:

Հարցին`պնդո՞ւմ եք, որ Մանվելը երեխաներ է բռնաբարել, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց, որ մամուլից է տեղեկացել եւ հենց այդ հրապարակումներն էլ դրել է իր հայցի հիմքում: Ասաց. «Երեկ էլ մամուլից իմացա թե Մանվել Գրիգորյանը բանակում ինչեր է արել, եթե նիստին կանչեն`դա էլ կներկայացնեմ: Երեկ ամբողջ ֆեյսբուքը դա էր. դուք չե՞ք տեսել: Ամբողջ հանրապետությունը խոսում է այն ժամանակ, դուք չե՞ք լսել»: Հստակեցնող հարցին` եթե պարզվի, որ այդ հրապարակումներն անհիմն են, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Մամուլը եթե ապացույց չունենար, չէր հրապարակի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930