Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեցին #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը:
Տեղեկացնենք՝ այսօր վաղ առավոտից Երևանի փողոցներում նրանք իրականացնում էին #sutNikol ակցիան: Անդամները եղան Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում նախաձեռնության անդամներին: Օրինակ՝ Նարեկ Սամսոնյանը, երբ նրան ոստիկանության աշխատակիցները նստեցնում են ոստիկանության ավտոմեքենա, ասում է՝ ուզում ես, ես դեմը նստեմ: Տեսանկարահանողը հարցրեց՝ Ձեր վերջին խոսքերը, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց՝ ապեր, արի կուրտկաս տամ, տար:
Այնուհետև նա հարցրեց ոստիկաններին՝ տղերք, բայց ո՞ւր ենք գնում: Ոստիկանը պատասխանեց՝ Կենտրոնի բաժանմունք:
Կարդացեք նաև
Քիչ անց ոստիկանները բերման ենթարկեցին նաև տեսանկարահանողին: Նա նշեց՝ ես չեմ մասնակցել գործողություններին, ես տեսանկարահանել եմ: Սակայն ոստիկանները, միևնույն է, նրան էլ բերման ենթարկեցին:
Նշենք՝ նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol գրաֆիտիներով:
https://www.facebook.com/antifake.am/videos/2001487469959754/
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ