Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի բլոգեր և խղճի նախկին գերին երկրորդ փորձից կարողացել է երկրից դուրս գալ

Ապրիլ 15,2019 10:56

Բլոգեր և խղճի նախկին գերի Մեհման Հուսեյնովին թույլ են տվել երկրից դուրս գալ։ Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, նրան արգելել էին Ադրբեջանից մեկնել։

Հուսեյնովը փորձել էր Բաքվից Բեռլին մեկնել, որպեսզի այնտեղից Ստրասբուրգ հասներ մի քանի միջազգային կոնֆերանսների մասնակցելու։ Սակայն սահմանապահները հայտարարել էին, որ գլխավոր դատախազությունը երկիրը լքելու արգելք է սահմանել նրա համար։ Պատճառն էլ չէին նշել, ինչպես հաղորդել էր Turan գործակալությունը։

Հուսեյնովն ամբողջությամբ կրել է իր երկամյա պատիժն ու ազատ արձակվելուց հետո արտասահման մեկնելու անձնագիր ստացել։ Այդ օրվանից նրա դեմ նոր մեղադրանքներ չեն առաջադրվել։ Այսինքն՝ երկիրը լքելու արգելքի որևէ իրավական հիմք չպետք է լիներ։

Մեկնելուց առաջ Մեհմանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այս խնդրի հրապարակումը նպաստել էր դրա լուծմանը։ Նա նշել էր, որ կայանալիք հանդիպումների և կոնֆերանսների ժամանակ պատրաստվում է քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մամուլի ազատությունը, մարդու իրավունքներն ու քաղբանտարկյալները։ Նա խոստացել էր նաև Ադրբեջանի գլխավոր պետական Aztv հեռուստաալիքին ստիպել «զղջալ իր գոյության համար»։ Բանն այն է, որ Aztv-ն անընդհատ ռեպորտաժներ է ցուցադրում այն մասին, թե «Եվրոպան փլուզվում է», և Ադրբեջանում դա կատակի առիթ է դարձել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930