Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զելենսկին բանավեճին չի ներկայացել. Պորոշենկոն միայնակ է «բանավիճել»

Ապրիլ 14,2019 21:17

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինչպես խոստացել էր, ապրիլի 14-ին ժամանել է Կիևի «Օլիմպիական» մարզադաշտ՝ մասնակցելու Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճի, որը նախօրեին հայտնել էր, որ հրաժարվում է մասնակցել միջոցառմանը, քանի որ ինքը բանավեճի համար այլ օր էր ընտրել:

Մասնավորպես, Զելենսկին առաջակել էր բանավեճ անցկացնել «Օլիմպիական» մարզադաշտում ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին, ինչպես որ թույլատրում է օրենսդրությունը: Սակայն պետության ղեկավարը հայտարարել էր, որ այդ օրը բանավեճի կմասնակցի բացառապես միայն «UA. Առաջին» հեռուստաալիքի եթերում և իր հերթին Զելենսկուն առաջարկել էր մարզադաշտ ժամանել կիրակի՝ ապրիլի 14-ին:

Կիրակի ուղիղ ժամը երկուսին Պորոշենկոն ժամանակել է «Օլիմպիական» մարզարդաշտ, որտեղ հավաքվել էին նրա մի քանի հազար համախոհներ:

Իր ելույթում Պորոշենկոն կոչ է արել Զելենսկուն անհապաղ ժամանել մարզադաշտ, հակառակ դեպքում ինքը նրան ամեն օր կհրավիրի հեռուստաեթեր: Դրանից հետո հավաքվածները սկսել են վանկարկել. «Վոլոդյա, դու՛րս արի»:

Իր ընդդիմախոսին սպասելիս Պորոշենկոն պատասխանել է լրագրողների հարցերին: Այսպես, նա խոստացել է, որ եթե երկրորդ փուլի արդյունքում հաղթի Վլադիմիր Զելենսկին, ինքը կընդունի քվեարկության արդյունքները:

«Եթե, Աստված մի արասցե, նա ընտրվի, դա կլինի ուկրաինացի ժողովրդի ընտրությունը: Եվ ես դա կհարգեմ»,- ասել է Պորոշենկոն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930