Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր սփոփիչ երկու գոտեմարտերում հաղթելով՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության հասավ նաեւ սերբ Մատե Նեմեսի նկատմամբ եւ երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ