Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Պողոսյանը Մարուքյանի՝ մեջքից դանակահարելու մասին. «Պարոն Մարուքյանը դավաճանեց իր քաղաքական գործընկերներին եւ ՀՀ քաղաքացիներին»

Ապրիլ 14,2019 14:51

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթից առաջ տված հարցազրույցին, նրան քննադատել էր:

Մարուքյանն ասել էր. «Ես այստեղ իսպանացի պատվիրակի պատմում էի, որ քաղաքացու օր պետք է նշենք, բաց այդ օրը համընկնում է իշխող ուժի իշխանության գալու եւ նախորդ ուժի իշխանությունից հեռանալու հետ: Նա ասաց, որ իրենց մոտ որեւէ իշխանություն չի փորձել նման ճանապարհով գնալ՝ փորձի ֆետիշացնել ինքն իրեն: Քաղաքացու օր  հռչակելուց առաջ պետք է տեսնել՝ քաղաքացին քաղաքացիական գիտակցության ի՞նչ մակարդակ ունի, պետությունն ի՞նչ է անում՝ այդ մակարդակը բարձրացնելու համար: Քաղաքացիական հասարակությունը, մենք ինչ ենք անում: Եթե մենք քաղաքացու օր ենք հռչակում չար թագավորը  գնաց, բարի թագավորը եկավ, դրանո՞վ միայն, դրանից քաղաքացին քաղաքացի չի դառնում: Մարդիկ ինչպես հպատակի մտածողությամբ եղել են այն ժամանակ, հիմա էլ կլինեն հպատակի մտածողությամբ, մարդիկ պետք է հպատակի մտածողությունից դուրս գան, փրկիչներ չփնտրեն, թագավորներ չփնտրեն»: Նա ասաց, որ չպետք է այդ օրը կառավարության կողմից արտահերթ նիստով բերվեր, ուրիշ բան չունե՞ր կառավարությունը, արտահերթ նիստով բերել է ինքն իրեն մեծարելու օր:

Իսկ Քրիստինե Պողոսյանն արձագանքել էր՝ «Էդմոն Մարուքյանն ասում է «Քաղաքացու օր հռչակելուց առաջ պետք ա տեսնել ինչ գիտակցական մակարդակ ունի քաղաքացին նոր իրա համար օր հռչակես»։ Հետո հավելում «ինչ հպատակ կար քաղաքացին նույն հպատակը մնացել է»։ Փաստացի պարոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին անվանում է անգիտակից հպատակներ,ովքեր արժանի չեն օր ունենալու, այն քաղաքացիներին, ում դեկտեմբերին խնդրում էր վստահության քվե տալ, ում համարում էր այնքան գիտակից, որ ճիշտ որոշում կկատարի։ Պարոն Մարուքյանը Եվրոպայի բարձր հարթակից գետնին հավասարեցրեց անցած տարի ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի աննախադեպ հաղթանակը, ժողովրդավարության հաստատումը, որը երազանք էր վերջին 20 տարուց ի վեր, ընտրությունները, որ բոլորը որակեցին աննախադեպ։ Շատ կարող եմ շարունակել, բայց իմ համար կա մի պարզ ճշմարտություն, նա ով մի անգամ մեջքից դանակահարել է չի փոխվի երբեք»:

Aravot.am-ը Քրիստինե Պողոսյանին հարցրեց՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ մի անգամ մեջքից դանակահարողը էլի կդանակահարի: Մարուքյանը ե՞րբ է մեջքից դանակահարել, ըստ ձեզ: Նա պատասխանեց. «Իմ գրառումը ոչ նորություն էր, ոչ բացահայտում, պարոն Մարուքյանը, դավաճանեց իր քաղաքական գործընկերներին եւ ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրեն վստահել էին մեկ տարի առաջ, երբ հրաժարվեց կանգնել քաղաքացիների անհնազանդության կողքին եւ առաջարկեց երրորդ ճանապարհ՝ բանակցել Սերժ Սարգսյանի հետ եւ լինել նրա կառավարության մի մաս (սա տողատակով մի անգամ չի, որ ասել է իր հարցազրույցներում թե՛ ինքը, թե՛ իր կուսակցության մյուս անդամները, «գոյություն ունի «Ելք» դաշինք եւ նրանից զատ գործող Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»): Ես հասկանում եմ ապրիլյան ամսի տարելիցի հետ կապված նեղացած սրացումները, բայց ՀՀ քաղաքացիները այդ հանգամանքի մեջ չունեն մեղավորություն եւ նրանց վիրավորելը առնվազն ազնիվ չէ»:

Հարցին՝ այդ հարցազրույցում Մարուքյանը նշում է, որ դրանով Նիկոլ Փաշինյանը եւ առհասարակ իշխող ուժը ֆետիշացնում է ինքն իրեն, քանի որ այդ օրը համընկնում է իշխանության գալու եւ ՀՀԿ-ի իշխանությունը տապալելու հետ, Դուք համաձայն չե՞ք այս հարցում: Բացի այդ, նա ասաց, որ «չպետք է այդ օրը կառավարության կողմից արտահերթ նիստով բերվեր, ուրիշ բան չունե՞ր կառավարությունը անելու, արտահերթ նիստով բերել է ինքն իրեն մեծարելու օր», այս առնչությամբ ի՞նչ կասեք՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց. «Դա պարոն Մարուքյանի անձնական, սուբյեկտիվ կարծիքն է, օրը ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրն է ու չունի կապ Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ ՀՀԿ-ի հեռանալու հետ, այն խորհրդանշում է քաղաքացու զարթոնքն ու իրավունքի իրացումը ապրիլ ամսին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Ճիշտ է ասում Քրիստինեն, և ընդհանրապես նա ամենախելոք դեպուտատներից է ու զարթոնքի կազմակերպիչներից /ով կասկացում է թող նայի Ռոմանովի բլոգերը/ և ես ձայնս նրան եմ տվել Զեյթունում:
    Այդպես շարունակի Քրիստինե ջան!!!!
    Իսկ Մարուքյանի մասին չեմ ասի, որովհետև հաստատ չի հրատարակվի: Ամենանուրբը կանվանեի նրան Աշոտյան լայթ:

  2. Վազգեն says:

    Սխալ բաներ ա ասում, իհարկե սա արվում ա ներկա իշանություններին աստվածացնելու համար, կեցցես, ուղղիղ դեպի բռնատիրություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930