Բուխարեստում ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի եւ ոչ մի անդամ չհասավ եզրափակիչ:
Երեկ բրոնզե մեդալ նվաճեց 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Այսօր պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու հեռանկար ունեն 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը, սակայն նրանք մինչ այդ դեռ պետք է հաղթահարեն սփոփիչ գոտեմարտերի փուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ