Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսպով ապուր-պյուրե

Ապրիլ 14,2019 12:30

Պահքի ավարտին մնաց մեկ շաբաթ: Եվս մեկ պահքի ուտեստ, որը շատ սննդարար է, բազմաթիվ օգտակար նյութերով հարուստ, ու ամենակարեւորը՝ շատ համեղ:

Անհրաժեշտ մթերքները

Ոսպ- 1 բաժակ

Գլուխ սոխ- 1 հատ

Սխտոր-2 պճեղ

Գազար-2 հատ

Կարտոֆիլ-2 հատ

Լոլիկի մածուկ-1 ճաշի գդալ

Կարմիր պղպեղի մածուկ- 1 ճաշի գդալ (եթե չունեք՝ լոլիկի մածուկի քանակը կրկնապատկեք)

Համեմունքներ՝ ըստ ճաշակի (օրինակ՝ քարրի փոշի կամ խմելի սունելի՝ 1 թեյի գդալ)

Ալյուր- 2 ճաշի գդալ

Բուսական յուղ- 4 ճաշի գդալ

Աղ- 1 ճաշի գդալ

Չորացրած կանաչիներ (ուրց, ծիթրոն,հազրեվարդ, պրովանսյան կանաչիների խառնուրդ)- 1 ճաշի գդալ

Թարմ կանաչիներ- համեմ, մաղադանոս, եթե ունեք՝ հազրեվարդ (розмарин) եւ ուրց կամ միջերկրական ուրց (тимьян)- մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը

Ոսպը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել այնքան ջուր, որ ծածկվի, եւ թողնել մոտ 2 ժամ: Երկու ժամից ոսպն արդեն ջուրը քաշած եւ փքված կլինի, ավելացրեք եւս մի լիտր ջուր եւ դրեք կրակին: Կես ժամից 1 ոչ լիքը ճաշի գդալ աղ արեք, թող եփվի եւս 5-10 րոպե եւ անջատեք:

Մինչ ոսպը եփվում է, մաքրեք եւ լվացեք բոլոր բանջարեղենները՝ գազար, կարտոֆիլ, սոխ, սխտոր, կանաչիներ: Սոխն ու սխտորը մանր կտրատեք, իսկ գազարն ու կարտոֆիլը՝ մի քանի կտորի բաժանեք:

Մեկ այլ կաթսայի մեջ բուսական յուղը տաքացրեք, ավելացրեք սոխը, մեկ երկու րոպեից՝ սխտորը, ապա՝ գազարը: Մի քանի րոպե տապակվելուց հետո ավելացրեք լոլիկի եւ պղպեղի մածուկները, համեմունքները, չորացրած կանչիները, լավ խառնեք, ավելացրեք ալյուրը, ապա՝ շերեփ առ շերեփ ավելացրեք եփված ոսպից՝ հեղուկով հանդերձ: Ամեն շերեփն ավելացնելիս՝ լավ խառնեք: Ավելացրեք նաեւ կտրատած կարտոֆիլը: Թողեք եփվի 15-20 րոպե, որից հետո կափարիչով փակեք, թողեք մնա եւս 10 րոպե, որից հետո ձեռքի բլենդերով ապուրը դարձրեք ապուր-պյուրե: Հարելուց հետո նոր ավելացրեք մանր կտրատած կանչիները եւ մատուցեք:

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930